23 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ներսից քեզ կործանողները նույնիսկ ա՛յս օրը բարբաջում են պետականությունից. Րաֆֆի Հովհաննիսյան

Քո վերահռչակման փաստը՝ 33 տարի առաջ, թող շնորհավորանք լինի այսօր և անգին, սթափեցնող պատվիրան։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգության» առաջնորդ, Հայաստանի ԱԳ առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Դրսից և, մանավանդ, ներսից Քեզ իրապես կործանողները, պարտության մատնողները, ծնկի բերողները, շահավաճառները նույնիսկ ա՛յս օրը բարբաջում են պետականությունից, ինքնիշխանությունից, դրանց իրականությունից ու կորստյան վտանգից։

Բայց օտարն ու բոլոր իմաստներով օտար դարձածը չէ, որ այլևս պետք է սահմանի Քեզ ու Քո իրավունքը, ամբողջականությունը և դրանց «լեգիտիմությունը»։

Դա միայն մենք ենք՝ հավաքաբար, ովքեր ամենօրյա պայքարով, անմնացորդ ջանադրությամբ, հոգով ու հրապարակով, ինքնապաշտպանությամբ և, վերջապես, քվեախցիկով պիտի նորովի կերտեն Քեզ՝ անանձնական, ամենապատկան Հայաստանի Հանրապետությունը։

Պարույր Սևակի «հինգերորդ եղանակը» նաև ու, առաջին հերթին, Քո՛ մասին է։

Բարո՛վ եկար, ուժո՛վ արի»։

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ