28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Պետության ղեկավարի ընտանիքը ռեկետ է անում. Աննա Հակոբյանն ասում է՝ լավ եմ անում

Թուրքիայի նախագահի հետ Փաշինյանի հեռախոսազրույցի մասին պատմող կարճ հաղորդագրության մեջ 3 անգամ նշվում է «առաջնորդներ» բառը, որը հայաստանյան հաղորդագրության լեզվամտածողությանն անհարիր է։ Այս մասին «Փաստինֆո»-ի տաղավարում հարցազրույցի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Ենթադրաբար, թարգմանություն էր՝ անգլերենից արված, որն էլ արված է թուրքերենից, «լիդերի» թարգմանությունը ավտոմատ սարքել են առաջնորդներ»։

Նա նաև նշեց, որ Թուրքիայի արձագանքը Պաղեստինի ճանաչմանը շատ արագ էր ու պատահական չէ, որ դա հաջորդել էր այդ հեռախոսազրույցին։ «Էրդողանի քաղաքական գիծն էր՝ հնարավորինս շատ երկրների ճանաչել տալ Պաղեստինը, ինչը հենց իր քաղաքական միավոր ձեռք բերելու համար է։ Անզեն աչքով երևում է՝ Թուրքիային զանգ, Պաղեստինի ճանաչում, Թուրքիայի արձագանք։ Այսինքն, Պաղեստինի ճանաչումը թուրքական դիվանագիտության զամբյուղի մեջ ևս մեկ հավկիթ դնել է»։

Անդրադառնալով շարժմանը` գործիչը նշեց, որ Սրբազան պայքարի ձեռքբերումն այն է, որ Փաշինյանը լրատվական օրակարգերից դուրս էր մղվել։ «Հիմա ամեն ինչ արվում է, որ ոչ մեկ չասի, թե լավ ո՞նց է լինում, որ պետության ղեկավարի ընտանիքը ռեկետ է անում, ասում է՝ 10 մլն դրամ պետք է տաք։ Փաշինյանի ընտանիքը Սրբազանի հետ հեռակա պատերազմի մեջ է։ Սրբազանն ասում էր՝ առաջ հեծանիվով էիր ման գալիս՝ Փաշինյանը սկսեց հեծանիվ քշել, Սրբազան պայքար տելեգրամյան ալիքը ասեց, որ գործարարներից փող են հավաքում՝ Աննա Հակոբյանն ասեց՝ լավ եմ անում, սա էլ նամակը։ Սա հերթական ցինիկությունն էր, թե՝ իշխանությունն իմն է, ոստիկաններն իմն են, ուժայիններն իմն են՝ ինչ կուզեմ կանեմ»։

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ