25 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

«5 օրից ադրբեջանական բանակի 50 տոկոսը ջախջախվելու է» /վիդեո/

Սփյուռքահայ ազատամարտիկ Շահե Աճեմյանի կարծիքով՝ հակառակորդի անհաջող դիվերսիոն փորձերը պայմանավորված են նրանով, որ Ադրբեջանի ռազմական ղեկավարության համար իրենց զինվորը արժեք չունի: Այդ մասին այսօր նա ասաց «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսին:

«Եթե մենք զոհեր ենք տալիս, ու մեր հայրենակիցները կարծիք են հայտնում, որ մենք թույլ ենք, ապա ես էլ կասեմ, որ իրենք հավ են, որ այդքան ծեծ ուտելուց հետո նորից հարձակվում են: Իրենց զինվորը իրենց համար ոչ մի արժեք չունի, Ահմեդ ու Հասան իրենք շատ ունեն, հա ուղարկում են»:

Ազատամարտիկը վստահ է, որ լայնածավալ ռազմական գործողություններ սկսվելու դեպքում, մի քանի օր անց ադրբեջանական բանակի 50 տոկոսը ոչնչացվելու է հայկական բանակի կողմից:

«Հաջորդ լակնամասշտաբ պատերազմին` 3-5 օր անց ադրբեջանական բանակի 50 տոկոսը ջախջախվելու է, եւ ես մտածում եմ, ոնց ենք այդքան վիրավորներին ու գերիներին խնամելու»,-ասաց Շահե Աճեմյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ