27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հրամանատարս` 26-ի Յուրան երկնքից նայում է. ազատամարտիկի մեդալները` Սեֆիլյանին /վիդեո/

 «Պարգևները ոնց կրեմ, եթե  իմ հրամանատարը` 26-ի Յուրան երկնքից ինձ է նայում, ու տեսնում է այս վայրագությունները»,-այսօր «Հիմնադիր խորհրդարանում» կայացած ասուլիսի ժամանակ իր պետական պարգևները հանձնեց ազատամարտիկ Աղավնի Սահակյանը:

Սահակյանը պարգևները կհանձնի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին: Նա նշեց, որ սիրով ու հպարտությամբ է կրել այդ պարգևները, բայց Բերձորում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո այլևս չի կարող կրել դրանք:

Աղավնի Սահակյանին միացավ նաև  Հիմնադիր խորհրդարանի անդամ, պահեստազորի գնդապետ Վարուժան Ավետիսյանը:

Աղավնի Սահակյանը նշեց, որ 12 տարի եղել է Արցախում. «Այս քայլով նսեմացրին անգամ Արցախի ժողովրդին: Այդ հերոս ժողովուրդը ինչով էր մեղավոր, որ Արցախում ծեծեցին Ժիրայր Սեֆիլյանին»: 

«Պարգևները հանձնում եմ ոչ թե նրանց, ովքեր այդ պարգևները ինձ տվել են, որովհետև նրանց չեմ ճանաչում, որպես մեր ժողովրդին և մեր պետությունը ներկայացնելու  արժանիքն ունեցող անձինք: Իմ պարգևները ես հանձնում եմ Ժիրայր Սեֆիլյանին, այսինքն` այն մարդուն, այն տեսակին, որը իրավունք ունի ներկայացնելու մեր պետությունը և մեր ժողովրդին»,-նշեց Վարուժան Ավետիսյանը:

Մանրամասները`տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ