15 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ինչպես թշնամիներն էին Լաչինը շրջափակել, այնպես էլ ոստիկանները՝ Կիրանցը. Մետաքսե Հակոբյան

«Ոստիկանական զինված ուժերը Կիրանցը շրջափակել են, խաղաղ բնակիչները շրջափակման մեջ են հայտնվել, դա հիշեցնում է Լաչինի շրջափակումը։ Ինչպես թշնամիներն էին Լաչինը շրջափակել, այնպես էլ ոստիկանները՝ Կիրանցը, ժողովրդավարության բաստիոն հռչակածները բռնությամբ ուզում են իրենց ուզածը անել»,- 24-ի եթերում նման կարծիք է հայտնել «Արդարություն և վերադարձ» ՀԿ-ի նախագահ Մետաքսե Հակոբյանը։

Հակոբյանի համոզմամբ, կիրանցեցիները չպետք է այս հարցը լուծեն, պայքարը ինքնիշխանության համար է, լուծման բանալին Երևանում է։ «Պատմության ընթացքում Եկեղեցին միշտ համախմբել է ժողովրդին, ծանրագույն իրավիճակից փրկել, հիմա Եկեղեցին զանգ է հնչեցնում վտանգի մասին․ եթե դեմ ես խոսում, մասնակից ես դառնում կործանմանը»,- ասել է նա։

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ