23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Փաշինյանն էլ համաձայնվել է լինել այդ գործիքը

Նպատակը հստակ է, եթե մենք մեր ուղեղում պարտվենք, ապա մնացածն, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է։ Այս մասին գրել է նախկին իշխանական պատգամավոր, ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը.

«Փաշինյանը կրկին հանրային տիրույթը լցնում է Ադրբեջանից գեներացվող թեզերով, որը հերթական հոգեբանական ահաբեկչական գրոհն է հայկական հանրության նկատմամբ։

Ես չեմ դադարի կրկնել՝ մեզ պարտության են փորձում մատնել առաջին հերթին մեր ուղեղներում, մեզ փորձում են համոզել, որ մեր խնդիրը մեր ինքնության, հայ լինելու մեջ է, որ եթե դադարենք հայ լինել, մոռանանք սեփական պատմությունը, ապա կապրենք խաղաղ և ապահով։ Սա հստակ մտածված ու պլանավորված տեղեկատվական ու հոգեբանական օպերացիա է, որը ցավալիորեն փորձում են իրագործել հենց ՀՀ իշխանությունների ձեռամբ։ Փաշինյանն էլ համաձայնվել է լինել այդ գործիքը՝ մղելով հայ ժողովրդին անզորության և անկամության։ Նպատակը հստակ է, եթե մենք մեր ուղեղում պարտվենք, ապա մնացածն, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է։

Ես վստահ եմ, որ այդ ծրագիրը կարող ենք տապալել, մնում է միասնական որոշում կայացնենք որպես հանրություն և իրագործենք այն»։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ