27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Մեկ տարվա ընթացքում 4 անգամ ընկավ հոսպիտալ … տարան բանակ» /վիդեո/

Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվեց խարդախության մեջ: Մինչ մեղադրանքը Ավետիսյանը պարբերաբար ակցիաներ և հանրահավաքներ էր կազմակերպում, պահանջելով իշխանություններից լուծում տալ ազատամարտիկների սոցիալական խնդիրներին:

Անազատության մեջ գտնվող գնդապետի ընկերները հավատացած են, որ մեղադրանքը շինծու էր ու Ավետիսյանին ճնշելու համար բազմաթիվ մեթոդներ են կրառվել.«Երբ Ավետիս Ավետիսյանին` իր տղային, հիվանդ տղային տարան բանակ՝ դա ճնշման ձևերից մեկն էր:

Պատկերացրեք մի հոր, որի երեխային օրինական ձևով չի հասնում գնալ բանակ և տանում են… իրոք հիվանդ է էտ երեխեն: Մեկ  տարվա ընթացքում այդ հիվանդ երեխան 4 անգամ ընկավ հոսպիտալ»,-նկատեց «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» հանձնախմբի ղեկավար Գագիկ Սարուխանյանը:

Սարուխանյանը տեղեկացրեց, որ Ավետիսյանի կինը նույնպես շատ ծանր վիճակում է, բայց գումար չունեն բուժումը շարունակելու համար: Մինչդեռ գնդապետի 6 երեխաներից 3-ը անչափահաս են:

Հիշեցնենք, Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային  ծառայությունից ազատելու համար, և 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից՝ նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։

Ավետիսյանը և իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար։

Վոլոդյա Ավետիսյանին մեղադրանք էր  առաջադրվել ՀՀ ՔՕ 34-178 հոդվածի 2 մասի 5 կետով (հանցափորձը, խարդախություն) և 178 հոդվածի 2 մասի 2,5 կետերով (խարդախությունը` մի խումբ մարդկանց հետ ընդհանուր համաձայնությամբ): 

Ավետիսյանը դատապարտվել է 6 տարի 6 ամիս ժամկետով:

Մանրամաասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ