30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հրդեհ Խոսրովի արգելոցում

Մարտի 12-ին, ժամը 22:00 սահմաններում ամպրոպից հրդեհ է բռնկվել Խոսրովի արգելոցի բուսածածկ տարածքում: Արգելոցի 30 աշխատակցի ջանքերով երկու ժամ տևած աշխատանքների արդյունքում հաջողվել է մարել հրդեհը:

22:40 դեպքի վայր են ժամանել նաև ՄՃԿԿ, Արտաշատ և Մասիս քաղաքների օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ, «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ից 3 աշխատակից և ՄՓՎ-ի ազատ հերթափոխից 9 հրշեջ-փրկարար: Հրդեհի մարման աշխատանքներին աջակցել են նաև հարակից համայնքների բնակիչները, ինչպես նաև Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի անդամները:

Հրդեհաշիջման աշխատանքները գտնվել են ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի անմիջական համակարգման ներքո: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ԲՆ փոխնախարար Խ. Հակոբյանը, ՀՀ ԲՆ աշխատակազմի ղեկավար Խ. Աղաբեկյանը, ՀՀ ՏԿ և ԱԻՆ փոխնախարար Վ. Տերտերյանը և ՓԾ տնօրեն Ս. Ազարյանը, ՀՀ ոստիկանության մարզային վարչության Վեդի քաղաքի բաժնի պետ գնդապետ Ս. Քոչարյանը, Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռ. Անդրեասյանը:

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, բարձր գնահատելով իրականացված օպերատիվ միջոցառումները, նշել է. ՀՀ բնապահպանության նախարարությունը հրդեհաշիջման աշխատանքներին աջակցություն ցուցաբերելու համար խորին շնորհակալություն է հայտնում բոլոր մասնակից կազմակերպություններին և անհատ կամավորներին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ