Ինչպես մասնատեցին ազատամարտիկներին /վիդեո/
«Միմիայն այն ժամանկվա միաբանված լինելու փաստը պայմանավորված էր Արցախի ազատագրմամբ, այ դա է միաբանում, թե չէ որ վերցնես կուսակցական ինչ-որ առումով, չէ նման միաբանություն չկա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հետախույզ վետերանների» միության անդամ Արթուր Բունիաթյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչով է պայմանավորված ազատամարտիկների մասնատվածությունը:
Նա նշեց, որ արդեն քսան տարի է՝ բոլոր իշխանությունները՝ և նախկին, և ներկա, խաբում են ազատամարտիկներին, նման կերպ է վարվում նաև իբրև թե «ընդդիմությունը»: «Ինչ-որ տեղ ժամանակին հավատում էին այդ տղաները, մտածում էին, որ կարող է իշխանափոխություն լինել, ու արդարացի լուծումներ կարող էր լինել, եթե միաբանվեին ազատամրտիկները: Բայց տարբեր իբր թե «ընդդիմադիր» ուժերը կարողացան մասնատել, ամեն մեկն իր կողմը քաշեց ազատամարտիկներին ու այդ բաժանման պրոցեսում հնարավոր է, որ ռեժիմը պահվի»,-նկատեց Բունիաթյանը:
Մանրամասն՝ տեսանյութում: