«Ի՞նչ է նշանակում՝ արդբեջանցին կիլոմետրերով ճանապարհ կտրի, գա, զասադա անի» /վիդեո/
«Հետախույզ վետերանների» միության անդամ Արթուր Բունիաթյանի համար զարմանալի է ծաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ իրականացված բռնությունը նախագահական նստավայրի դիմաց: «Երևույթը շատ անպարզ է»,-այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Անդրադառնալով սահմանում լարվածությանը՝ նա նշեց, որ հենց երկրում պետք է քաղաքական փոփոխություններ կատարվեն, հրահանգ է տրվում, որ բոլորը պետք լռեն, քանի որ սահմանում իրավիճակը լարվել է:
Ըստ նրա՝ հայկական կողմը հակառակորդին համապատասխան ադեկվատ պատասխան չի տալիս, ինչը պետք է վերանայել: «Ի՞նչ է նշանակում՝ արդբեջանցին կիլոմետրերով ճանապարհ կտրի, գա, զասադա անի, սպանի մեր հողի վրա ու գնա»: Նա առաջարկեց ՊՆ-ին իրենց հետ համագործակցել»:
Ինչ վերաբերում է հայ հետախույզների աշխատանքին, ապա Բունիաթյանը շեշտեց, որ չի ցանկանում քննադատել, սակայն այստեղ էլ թույլություն կա: «Սահմանագծում այնպիսի միջոցառումներ պետք է կիրառենք, որ արժանի պատասպան տրվի, մենք 21-րդ դարում ենք ապրում»:
Մանրամասները՝ տեսանյութում: