11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Իրավիճակը սահմանում լարված է

ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ իրավիճակը ՀՀ և ԼՂՀ սահմանում այս օրերին լարված է: «Դժվարությամբ կայունացված իրավիճակը Ադրբեջանի քայլերի հետևանքով կրկին լարվել է»,-Henaran.am-ի հետ զրույցում նկատեց նա: Հովհաննիսյանը նշեց, որ  միջազգային կառույցների ուշադրությունն են հրավիրում այս ամենի վրա: 

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերի ուղղությամբ թշնամին ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: Թշնամու հատուկ ջոկատայինների առաջխաղացումը կասեցվել է, բայց ծավալված մարտերի ժամանակ զոհվել են զինծառայողներ, 1979թ. ծնված Արտակ Սեդրակի Աղեկյանը և 1995թ. ծնված Հայկ Գրիգորի Բարոյանը:

 Ֆեյսբուքյան հանրագրում ՊՆ խոսնակը նաև գրել է. «Ադրբեջանական ոչ պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ մարտի 1-ին հայկական կողմի դիպուկահարի գնդակից սպանվել է զինծառայող Միրզաև Մեհդի Նաբի օղլուն։ Առավոտյան սպասենք ավելի ստույգ լուրերի»։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ