27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

« Ռազմաարդյունաբերության զարգացումն անչափ կարևոր է ՀՀ-ի համար»

 Ռազմաարդյունաբերության զարգացումն անչափ կարևոր է ՀՀ-ի համար, հատկապես այն երկրների համար է այն կարևոր, որոնք շրջափակման, հակամարտությունների և այլ սահմանափակումների առկայության ներքո են գտնվում: Այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով ՀՀԿ-ական Վահրամ Մկրտչյանի հարցին:

«Ռազմական արդյունաբերության ոլորտը հնարավորություն է տալիս բանակի համալրման խնդիրների լուրջ ուշադրություն դարձնել. գտնում եմ, որ ՀՀ ԶՈՒ զարգացման կարևոր ուղղություններից մեկը սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ուղղությունն է, և այդտեղ մենք հնարավորություն ունենք մեր զինատեխնիկայի միջոցով մեր կարևոր ուղղությունները համապատասխան մակարդակի վրա ներկայացնել»,-ասաց նախարարը:

Նա շեշտեց, որ ԶՈՒ-ն համագործակցում է տարբեր դաշնակից երկրների հետ և բացի արտոնյալ պայմաններով սպառազինությունների ձեռքբերումից նաև կան երկարատև զարգացման դաշնակցային պայմանագրեր, որոնք հնարավորություն են տալիս ոչ միայն տեղական կազմակերպությունները զարգացնել, այլև համատեղ պայմանավորվածություններ դրսի հետ. «Օրինակ ՌԴ-ի հետ՝ կամազ-Արմենիա, Կալաշինկով կոնցեռն, ինչպես նաև Լեհաստանի հետ Լյուբավա-Արմենիա, այդ ձեռնարկություններն խնդիրներն իրականացնում են»,-ասաց Օհանյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ