06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սկսվել են ԵԿՄ սերժանտական կոչումների քննությունները

«Պատանի երկրապահ» կառույցը ԵԿՄ-ում գործում է 1997 թվականից։ Այս կառույցով անցած տղաներն ու աղջիկները միշտ էլ ՀՀ լիարժեք քաղաքացի են դարձել՝ տիրապետելով տարբեր հմտությունների։ Այս կառույցի սաները նաեւ բանակի օրինակելի զինվորներ եւ սպաներ են դարձել։ Միշտ էլ ՊՆ ստորաբաժանումները շնորհակալագրեր են հանձնել ԵԿՄ-ին՝ բանակի համար օրինակելի կադրեր պատրաստելու համար։

Սակայն, 2014-ի սեպտեմբերի 9-ից, երբ ստորագրվեց փոխընբռնման եռակողմ հուշագիր ԵԿՄ-ի, ՊՆ-ի եւ ԿԳՆ-ի միջեւ, «Պատանի երկրապահ» ակումբներում աղջիկների եւ պատանիների անդամագրմանը նոր թափ հաղորդվեց։ Հիմա արդեն Հանրապետության բոլոր դպրոցներում հիմնվում են ակումբներ։ Եվ ահա, ԵԿՄ-ն պատրաստել է սերժանտահրամանատարական դասընթացներ, որոնց մասնակցում են «Պատանի երկրապահ» ակումբների սաներ Հանրապետության անխտիր բոլոր դպրոցներից։ Քառամսյա դասընթացներն արդեն ավարտված են, եւ այսօր մեկնարկեցին կոչումներ ստանալու քննությունները։ Պատանի երկրապահները քննություն են հանձնում շարային, կրակային պատրաստությունից, հայ եկեղեցու պատմությունից, առաջին բուժօգնությունից, արտակարգ իրավիճակներում կողմնորոշման հմտությունից, ՀՀ պետական եւ երկրապահական խորհրդանիշերի իմացությունից եւ այլ առարկաներից։ Ըստ քննությունների գնահատականների առավել հաջողակ պատանի երկրապահները կստանան եֆրեյտորի, կրտսեր սերժանտի, իսկ բոլոր առարկաներից գերազանց ստացած շնորհալիները՝ սերժանտի կոչումներ։

Հավելենք, որ սերժանտահրամանատարական դասընթացներում ընդգրկված են եղել եւ դասավանդել են տարբեր ոլորտների լավագույն մասնագետներ պաշտպանության, կրթության եւ գիտության, տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների, առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություններից, մարզպետարաններից։ Սրանք այն կառույցներն են, որ ԵԿՄ-ի հետ գործակցության հուշագրեր են կնքել։

Նշենք, որ երկրապահական կոչումների շնորհմանը զուգահեռ մեկնարկում է դասընթացների հաջորդ փուլը։ Երկրապահը պլանավորում է, որ մինչ տարեվերջ կկարողանա նմանատիպ մի քանի խմբերի հետ այսպիսի դասընթացներ անցկացնել, կոչումներ շնորհել, իսկ հաջորդ տարվանից դասընթացների անցկացման մեջ ակտիվ դերակատարում կունենան արդեն կոչում ստացած շնորհալիները։ 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ