27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել Դրաստամատ Կանայանի զինակցին

Փետրվարի 19-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, Դրաստամատ Կանայանի զինակից, ֆրանսահայ բարերար 92-ամյա Մուշեղ Մելիքի Չալոյան-Մարտիրոսյանին:

Ողջունելով ավելի քան 70 տարի առաջ՝ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ գերի ընկած, կյանքի բազմաթիվ դժվարությունների մեջ թրծված, սակայն անսահման լավատես և հայրենասեր հայորդուն՝ պաշտպանության նախարարը շնորհակալություն  է հայտնել նրան  հայապահպանության գործում իր ներդրումն ունենալու համար՝ բարեմաղթելով քաջառողջություն և անսպառ եռանդ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ Սյունյաց աշխարհում ծնված մեր հայրենակիցը այսուհետ ևս կշարունակի զբաղվել հայ մշակույթը ամբողջ աշխարհում ներկայացնելու ազգանվեր գործով:

Հայաստանից հեռու ապրող, սակայն հայրենիքի հաջողություններով ու ցավով ապրող հայորդին իր հերթին նշել է, որ հայը ուր էլ լինի, անկախ դժվարություներից պետք է շարունակի հայ մնալ՝ չկորցնելով իր ազգային նկարագիրը, մեջբերելով զինակից Դրոյի խոսքերը՝ «Ուր էլ լինեք, ողջ մնացեք: Հայրենիքը մշտապես ձեր կարիքը կունենա»:

Ֆրանսիահայ համայնքում հայապահպանության գործում ունեցած մեծ ավանդի, ինչպես նաև ԶՈւ կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ Սեյրան Օհանյանը Մուշեղ Չալոյան-Մարտիրոսյանին պարգևատրել է «Դրաստամատ Կանայան» գերատեսչական մեդալով: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ