Գրադը ընկավ շատ մոտ.Արյուն և հումոր /վիդեո/
Պատերազմ տեսած մարդիկ՝ մի տեսակ տարբեր, մի տեսակ ուժեղ ու բարի, մի տեսակ ուրիշ են լինում…..Ցավի ու արյան ծովում հաղթում են հավատով, բայց ավյուն ու էներգիա են ստանում նաև հումորով: Կռվում են հումորով ու ծիծաղը ստիպում է մոռանալ պատերազմի տագնապը:
Մայիս Հովսեփյանը պատերազմի դաշտում նաև օպերատոր և վավերագիր էր: Այսօր էլ նա հենակետային դիրքեր բարձրանում տեսախցիկն ու լուսանկարչական ապարատը ուսած:
5-րդ բրիգադի մարտիկը բազմաթիվ հետաքրքիր պատմություններ է ամբարել հիշողության մեջ:
Մեզ հետ զրույցում Հովսեփյանը հիշեց.«Մենք զոհեր շատ ունեցանք: Ես շարունակ մտովի իմ ընկերների հետ եմ: Ծիծաղաշարժ դեպքեր ու անելանելի իրավիճակները հումորով էլ ենք հաղթահարել»,-պատմեց ազատամարտիկը և շարունակեց.«Գրադի հետևի մասը՝ նասիտելը որ կա, երբ որ արկից կտրվում ա և արկն ա գնում առաջ, էտ արկի մեծ կտորը մեզ շատ մոտ ընկավ….»:
Մանրամասները՝ տեսանյութում: