23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Չզարմանաք, եթե ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահը վաղն «ապացուցի», որ Ստեփանակերտն ու Սյունիքը թշնամին չի կարողացել գրավել՝ Բունկերում հայտնված տիկնոջ հայտնի գործունեության արդյունքում

Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ժամկետանց քծնողի հետքերով…

Չզարմանաք, եթե 44-օրյա պտերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահը վաղն «ապացուցի», որ Ստեփանակերտն ու Սյունիքը թշնամին չի կարողացել գրավել՝ Բունկերում հայտնված տիկնոջ հայտնի գործունեության արդյունքում։

Կնոջ ամուսնու հրահանգով սույն ժամկետանց քծնողն արդեն հասցրել է պարտության մեջ մեղադրել հաղթանակներ ապահոված գեներալներին ու քաղաքական նախկին ղեկավարությանը…

Ավելին՝ հասցրել է նաև փողոցի խուլիգանի կենսագրությամբ նորահայտ կոռուպցիոներին և ոլորտի հետ բացարձակ կապ չունեցող Պնախարարին համեմատել իրեն մարդամեջ բերած Վազգեն Սարգսյանի հետ…

Ողջունում եմ գեներալ Տիրան Խաչատրյանի՝ նենգ նպատակներ հետապնդող այս հանձնաժողով չներկայանալու որոշումը։ Եվ քանի դեռ հանձնաժողովը չի քննել ու հրապարակային համապատասխան գնահատական չի տվել քծնանքի օբեկտի տիկնոջ և մյուս քայլարածների ազատ դիրքավորմանը Հրամանատարական բարձրագույն կետում՝ Բունկերում, գործող հանձնաժողովը պետք է դիտարկել որպես պատերազմում պարտության հետքերը թաքցնող և դավադիր տեսություններ մշակող կառույց»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ