02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

«Հինգերորդ շարասյան» վերաբերյալ թեզն անընդունելի է. Դավիթ Տոնոյան

ՀՀ ՊՆ նախկին ղեկավարը արձագանքել է Նիկոլ Փաշինյանի` վերջին մամուլի ասուլիսում հնչեցրած հայտարարությունը մեկնաբանելու լրատվամիջոցների խնդրանքին։

▪️ Փաշինյանը խոսել է 2020թ. պատերազմի ընթացքում բանակում գործող «հինգերորդ շարասյան» մասին: Պատերազմի ընթացքում կամ դրա ավարտից հետո Փաշինյանը Ձեզ երբևէ ասե՞լ է, որ ԶԵւ-ում «հինգերորդ շարասյուն» կա:

▪️Ոչ, այդպիսի ակնարկ անգամ չի եղել: «Հինգերորդ շարասյան» վերաբերյալ ներգցված թեզը և դրա քննարկումն անընդունելի են ինձ համար, քանի որ այն ՀՀ ԶՈւ-ում պառակտում մտցնող քաղաքական շահարկում է:

▪️Նաև չգիտեմ՝ ՀՀ վարչապետը որևէ շարասյան գոյության ապացույց ունի, թե ոչ, բայց, եթե չեմ սխալվում, հայտարարել է, որ իր գնահատականները հիմնված են փաստերի վրա:

▪️Համոզված եմ, որ պետք է դադարեցնել նշված քաղաքական շահարկման հանրային քննարկումը և սպասել իր նշած փաստերի հրապարակմանը՝ հաշվի առնելով նաև նոր ռազմական գործողությունների վերսկսման լիովին հավանական լինելը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ