06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է համարում. այս իշխանությունը գնում է Արցախի շահերը տրորող գործողությունների ճանապարհով. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը կարծում է, որ Հայաստանի իշխանությունը գնում է Արցախի շահերը տրորող գործողությունների ճանապարհով:

«Ստացվում է այնպես, որ այս իշխանությունը, Աստված մի արասցե, վաղվա պոտենցիալ հարձակման ժամանակ էլ, եթե Ադրբեջանին հաջողվի ՀՀ որևէ մարզ օկուպացնել, հայտարարելու է, որ այդ մարզը զիջելով կամ այդ մարզում ապրող բնակիչներին զոհելով՝ փրկել են ՀՀ մյուս տարածքները», – ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ Արցախում մոտեցում կա, որ ՀՀ իշխանության հայտարարությունները ոչ միայն վնաս են հասցնում Արցախի հարցով տարվող բանակցային գործընթացին, այլև բավականին ծանր իրավիճակ են ստեղծում Լաչինի միջանցքի հարցում:

«Լեռնային Ղարաբաղը փաստացի Ադրբեջանի տարածք է համարում Նիկոլ Փաշինյանը, ինչը տարբեր ձևակերպումներով ներկայացրել է այս տարիների ընթացքում: Արցախը արձանագրում է, որ այս իշխանություններն իրենց գործողություններով, իրենց հայտարարություններով մեծ հարված են հասցնում Արցախի հարցով տարվող բանակցություններին, դրանում հայկական կողմի ներկայացված հիմքերին», – ասաց նա:

Տիգրան Աբրահամյանը երեկ քննարկում է ունեցել Արցախի գործընկերների հետ, որոշ առաջարկներ են ներկայացվել, հիմա քննարկում են առաջարկները:

«Իշխանությունը նպատակ է դրել ու այդ նպատակին հասնելու ճանապարհին գնում է Արցախի շահերը տրորող գործողությունների ճանապարհով: Կքննարկենք, կհասկանանք՝ որ դեպքում ինչպես ենք արձագանքելու ու արդյոք կկարողանանք ստեղծել համատեղ աշխատանքի այնպիսի ձևաչափ, որը նվազագույնի կհասցնի վտանգավոր հայտարարությունները», – ընդգծեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ