02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Եթե այսօր գնում եք խրամատ փորելու, ապա պետք է հստակ հասկանաք, թե մեկ, երկու տարուց այդ խրամատն ով է տիրություն անելու․ փորձագետ

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է․

Մարդիկ հեշտ են կուլ տալիս «փոխանական Նիկոլի հրաժարականը պահանջեք, եկեք խրամատ փորեք» տիպի խայծերը, որովհետև ծանոթ չեն ո՛չ պետական համակարգի աշխատանքի, ո՛չ էլ մասնավորապես ամրաշինական աշխատանքների տրամաբանությանը։

Միայն մի փոքր օրինակ. խրամատը պետք է ամեն տարի վերանորոգվի, թարմացվի, դզվի։ Հակառակ դեպքում 2–3 տարում դառնում է փոս։ Եթե դուք այսօր գնում եք խրամատ փորելու, ապա պետք է հստակ հասկանաք, թե մեկ տարուց, երկու տարուց այդ խրամատն ով է տիրություն անելու։

Այսինքն սա աշխատանք է, որը պետք է ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ու ՇԱՐՈւՆԱԿԱԲԱՐ արվի, պաշտպանական ամբողջ ՀԱՄԱԿԱՐԳԻ տրամաբանության մեջ։

Նույն պատճառով էլ անիմաստ է ամրացնել մեկ դիրքը, եթե ամրացված չէ պաշտպանական ամբողջ գիծը, որովհետև այդ մեկ-երկու-երեք ամրացված դիրքերը թշնամին ուղղակի շրջանցելու է՝ անցնելով կողքի չամրացված դիրքերով։

Պետությունները ստեղծվում են բարդ խնդիրները (առաջին հերթին՝ անվտանգության խնդիրը) համակարգված ձևով լուծելու համար։ Պետության գլխավոր գործառույթը անվտանգության խնդրին համակարգային լուծում տալն է։ Ամեն օր, ամեն ժամ։

Երբ պետության ղեկը բռնածները հրաժարվում են կատարել իրենց գլխավոր գործառույթը, ապա անհատների միակ անելիքը երկրի ղեկավարությունը փոխելն է, մնացած բոլոր ճանապարհները տանում են ինքնախաբեության և ջայլամության։

Հնարավոր չէ կարկատել ծակ վերմակը, երբ վերմակն արդեն չկա։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ