Դեռ շատ բաներ հայտնի չեն արցախյան պատերազմից /վիդեո/
՛՛Արաբո՛՛ ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը ոչ գովերգում է ՛՛Նախախորհրդարանի՛՛՝ Արցախ գնալու քայլը, ոչ էլ քննադատում է: ՛՛Դա իրենց գործն է՛՛,-լրագրողների հետ զրույցում ասաց նա: ՛՛Բայց որ այդտեղ միտումներ կար՝ նրանց ծեծի ենթարկելու, դա փաստ է՛՛,-նկատեց նա:
Դիտարկմանը, որ նրանց զգուշացվել է չգնալ Արցախ, Եղիազարյանն ասաց, որ ոչ ոք չի կարող ասել, որ Արցախի ժողովուրդը հարյուր տոկոսով դեմ է եղել այդ երթին: Մանվել Եղիազարյանը նաև ասում է, որ արցախյան ամբողջ պատերազմը կեղծվել է: ՛՛Դեռ ոչ ոք չգիտի՝ ով է կռվել, ինչ է եղել…՛՛:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: