01 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Եթե շարժումը մարում է, ապա ինչո՞ւ են ոստիկանական ուժերին այդպես տանջում ու ստիպում ցրել ակցիաները. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ  Արտակ Զաքարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Նիկոլի վախերը շատանում են:
 

Կեղտոտ տեխնոլոգիաները որպես հակաքարոզչական գործիք կիրառող իշխանությունները ցայտնոտի մեջ են հայտնվել: Իրենց ողջ իշխանական ռեսուրսը դրել են համաժողովրդական շարժումը պառակտելու և պախարակելու վրա: Մի քանի փաստացի հարցեր տրամաբանության ոլորտից:

1. Եթե շարժումը մարում է, ապա ինչու՞ են ոստիկանական ուժերին այդպես տանջում ու ստիպում ցրել ակցիաները:

2. Եթե շաժումը մարում է, ինչու՞ են օրեցօր ավելանում շարժման կողմնակիցներն ու երթերին աջակցող քաղաքացիները:

3. Եթե շարժումը մարում է, ինչու՞ են գիտակից մարդիկ ավելի ու ավելի կարևորում համաժողովրդական պայքարի դերը:

4. Եթե շաժումը մարում է, ինչու՞ են միջազգային լրատվամիջոցները ավելի մեծ ուշարդրություն դարձնում ընդդիմության ակցիաներին: Այսօր միայն ես հարցազրույց եմ տվել չորս օտարերկրյա ԶԼՄ- ների:

5. Եթե շաժումը մարում է, ինչու են Նիկոլը և իր գոյություն չունեցող «իշխանությունը» սարսափած պայքարում նրա դեմ: Ինչու՞ են հույսները դրել միայն ուժային կառույցների վրա:

Մեր երկրի Ոստիկանությունը, ԱԱԾ-ն, ու Բանակը կազմված են հիմնականում գիտակից և հայրենասեր մարդկանցից: Նրանք կռվել ու ծառայել են Հայաստանի ու Արցախի համար, այսօր էլ բարեխղճորեն իրենց գործն են անում: Բայց նաև շատ լավ հասկանում են, որ Հայաստանի ու Արցախի ապագայի համար սկսված այսօրվա պայքարն ունի իր ազնիվ ու պահանջված նպատակը:

 

Որքան էլ, որ փորձեն իշխանությունները բախումներ հրահրեն, սադրիչներ ուղարկեն, կամ այլ տիպի կեղտոտ զրպարտություններ տարածեն մամուլում և սոցցանցերում` միևնույն է չեն հաջողելու կոտրել պայքարի ոգին, հավատն ու ազնիվ նպատակները:

Մարդիկ Ֆրանսիայի հրապարակ գալով տեսնում են այլ տրամադրություն և վճռականություն»,-գրել է նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ