23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՌԴ ԱԳՆ-ն՝ Հայաստանում ներքաղաքական իրավիճակի մասին

Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը երկրի ներքին գործն են, իսկ ՌԴ-ն շահագրգռված է դաշնակից երկրի կայուն, խաղաղ և անվտանգ զարգացմամբ: Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսեյ Զայցևը:

 

«Մենք ելնում ենք նրանից, որ բոլոր ներքաղաքական հարցերը պետք է լուծվեն բացառապես իրավական և սահմանադրական դաշտում՝ համապատասխան ժողովրդավարական ընթացակարգերի շրջանակներում: Ինչ վերաբերվում է ընթացիկ իրադարձությունները հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի հետ կապելուն, ապա, ինչպես հասկանում ենք, խոսքը ոչ թե ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների նկատմամբ ընդդիմության վերաբերմունքի, այլ Հայաստանի ղեկավարության այս կամ այն հայտարարությունների ընկալման մասին է»,- ասաց Զայցևը:

Ալեքսեյ Զայցևի խոսքով՝ ՌԴ-ն մշտապես հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ակտիվ աջակցելուն, առաջին հերթին 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների իրականացման, ինչպես նաեւ Երևանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման միջոցով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ