24 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Հրահանգ են ստացել՝ ամեն գնով բացել փողոցները. «Հրապարակ»

«Երեկ ողջ օրը ոստիկանություն էին բերման ենթարկում մարդկանց։ Ակնհայտ է, որ նրանք հրահանգ են ստացել՝ ամեն գնով բացել փողոցները։ Ոստիկանության բիրտ ուժի կիրառման հետեւանքով կողոսկրերի, գլխի շրջանում վնասվածքներ է ստացել ԱԺ ՀՅԴ-ական նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը։

 

Անհնազանդության խաղաղ ակցիաներին մասնակցելիս Մանուկյանին Խանջյան փողոցում փռել են ասֆալտին ու ձեռքերով, ոտքերով հարվածել մարմնի տարբեր մասերին։ Մանուկյանին նախ տարել են ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից էլ շտապօգնության մեքենայով՝ «Էրեբունի» հիվանդանոց։ «Կողոսկրերի երկկողմանի վնասվածք ունեմ, մատս է վնասվել, ոտքով գլուխս տրորում էին ասֆալտին»,- մեզ հետ զրույցում ասաց Սուրեն Մանուկյանը»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ