08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Խնդրեցին աջակցել Ավստրալիայի թեկնածությանը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ավստրալիայի վարչապետի Արեւելյան Եվրոպայի, Բալկանների եւ Կովկասի հարցերի հատուկ բանագնաց Ռասել Թրուդին:
«Հայաստանը շահագրգռված է հայ-ավստրալիական հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում»,- ասել է Տիգրան Սարգսյանը՝ կարեւորելով երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում փոխադարձ աջակցությունը եւ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկումը:
Ռասել Թրուդը վարչապետին է ներկայացրել Ավստրալիայի կառավարության խնդրանքը՝ 2013-2014 թթ. ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում Ավստրալիայի թեկնածությանն աջակցելու հարցում:
Տիգրան Սարգսյանը խոստացել է քննարկել հարցը եւ մինչ քվեարկությունը ներկայացնել Հայաստանի դիրքորոշումը:
Զրուցակիցները կարեւորել են ինչպես տարբեր միջազգային կազմակերպություններում փոխադարձ աջակցությունը, այնպես էլ երկու երկրների միջեւ տնտեսական կապերի խորացումը եւ այդ ուղղությամբ գործնական քայլերի իրականացումը:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ