01 Հունիսի, Saturday, 2024
KFC

ՀՀ արտգործնախարարն ընդունեց Իրանի նորանշանակ դեսպանին

 Հունիսի 25-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Մուհամմադ Ռեիսին`  հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի և Իրանի ժողովուրդները որպրես հարեւաններ կապված են անցյալով, ներկայով և ապագայով, ինչը բեղուն հիմք է հանդիսանում փոխշահավետ համագործակության զարգացման համար:  Հայաստանի արտգործնախարարը հաջողություն մաղթեց դեսպանին իր առաքելության մեջ՝ հույս հայտնելով, որ դեսպանը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ու համագործակցության խորացմանը:

Դեսպան  Ռեիսը, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ ընդգծեց, որ Իրանի իշխանությունները մեծապես կարեւորում են բարեկամ Հայաստանի հետ փոխգործակցության ամրապնդումը եւ հավաստիացրեց, որ պաշտոնավարման ընթացքում կանի առավելագույնը հայ-իրանական համագործակցության զարգացման համար:

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր` քաղաքական, տնտեսական ու մշակութային համագործակցության, համատեղ իրականացվող ու նախատեսվող ծրագրեր:

Անդրադարձ կատարվեց հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին: Այդ առումով նշվեց, որ հանձնաժողովը  կարեւոր դերակատարություն ունի տնտեսական համագործակցության, համատեղ ծրագրերի մշակման եւ իրականացման գործում:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ