08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Նիկոլը փակում է Երրորդ Հանրապետության էջը. Շարմազանով

Այսօրվա իշխանությունն արդեն երկիրը տարել էր աղետի ու հիմա էլ են տանում, իրենք Հայաստանից ազգայինը հանում են: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը:

«Էս մարդիկ կոնցեպտուալ առումով դեմ են Երրորդ Հանրապետության ոգուն: Երրորդ Հանրապետությունը ծնվել է Արցախյան շարժումից, Երրորդ Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնասյուներից էր Ցեղասպանության միջազգային ճանաչումը, ժխտողականության դեմ պայքարը, որը թափ ստացավ Սերժ Սարգսյանի օրոք։ Երբ մենք  որևէ պետություն գործուղման էինք գնում, Թուրքիայի դեսպանն էդ գիշերը չէր քնում, այ, էդքան ուժեղ էր մեր պետությունը, իսկ էս մարդիկ էսօր հրաժարվում են Ցեղասպանությունից, հրաժարվում են Արցախից: Էդ դեպքում անունը խի՞ եք դնում Հայաստան, դրեք Նիկոլապետություն»,-  ասել է Շարմազանովը:

 Բանախոսն անդրադարձել է նաև ներքաղաքական կարևորության հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում:

24news.am

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ