23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վաղը ո՞վ է մեզ բերելու, հենց այնպես հնարավորություն ընձեռելու /վիդեո/

”Յուրաքանչյուր ծրագիր իրականացնելուց լինում են մարդիկ, ովքեր կողմ են և լինում են մարդիկ, ովքեր դեմ են ծրագրի իրականացմանը, բայց կա իրականություն, որի հետ մենք հաշվի ենք նստում”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը` ի պատասխան հարցին, թե արդյոք արդարացված է Գնդևազ գյուղի բնակիչների դժգոհությունն Ամուլսարի հետ կապված:

”Միաժամանակ մասնագիտական մոտեցումները ցույց տվեցին, որ այն մարդիկ, ովքեր դժգոհում են, դա ավելի շատ սարքովի է, և մենք, հստակ կարող եմ ասել, որ ճիշտ ճանապարհով ենք շարժվում և  պետք է կարողանանք օգտագործել մեր ռեսուրսները”,-հավելեց նա:

Նախարարը շեշտեց, որ հանքարդյունաբերության ոլորտի հետ կապված ասել է, և հիմա էլ կրկնում է, որ մեր երկրին նույնպես պետք են աշխատատեղեր, նոր հնարավորություններ: ՛՛Եթե մենք չօգտագործենք մեր հնարավորությունները, վաղը ո՞վ է մեզ բերելու, հենց այնպես հնարավորություն ընձեռելու, որպեսզի մենք զարգանանք՛՛,- նկատեց նախարարը: 

Մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ