24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 104, մահվան՝ 9 նոր դեպք

Հայաստանում մայիսի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 104 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 222 513-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 4423 է:

 

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Մայիսի 28-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1081 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 9 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5504-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 301 է, ընդհանուր առողջացածներինը՝ 212 566, փաստացի բուժվողներինը՝ 4443 (մեկ օրում նվազել է 206-ով): Մեկ օրում արվել է 2835 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 075 450 թեստ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ