Իսկ դժվար չէ՞ այդքան լկտի լինել ու արնախում. Կարին Տոնոյանը՝ Աննա Հակոբյանին
Արցախի զոհված հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Տիկին էռատոյին ի պատասխան 4 հարց միայն.
– Իսկ դժվար չէ՞ր հազարավոր երեխաներից խլել իրենց Նոր տարվա նվեր խոստացած հայրերին…
– Իսկ դժվար չէ՞ր հազարավոր երեխաներից խլել իրենց տունն ու հայրենիքը..․
– իսկ դժվար չէ՞ սեփական երեխային այդքան անեծքի տակ թողնել..․
– իսկ դժվար չէ՞ այդքան լկտի լինել ու արնախում …
Բռնեք ձեր երեխայի ձեռքն ու գնացեք այն մայրերի մոտ, որ օրուգիշեր իրենց զավակների մարմիններն են փնտրում և ասեք նրան, որ դուք եք նրանց զավակների կորստի պատճառը, որ իր այս տարվա եղևնու զարդերը արյունոտ են լինելու…..
դե՝ ասեք, ասեք, ասեք……դժվար չէ՞ այդքան խաբել սեփական երեխային:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Աննա Հակոբյանը գրառում էր արել, որտեղ ասում է, որ դժվարությամբ դստեր՝ Արփիի խաղալիքները վերցրել է երեխայի ձեռքից և ուղարկել Ստեփանակերտ: