11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Այսօր ՀՀ խորհրդարանի մահվան 2-րդ տարելիցն է. Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Այսօր ՀՀ խորհրդարանի մահվան 2-րդ տարելիցն է։
 
Երկու տարի է, Հայաստանն ապրում է առանց խորհրդարանի։ Ունենք իհարկե ի ծնե հիվանդ մի սորոսախառը արենա, որտեղ երկրի գլխավոր շամանը երբեմն «ուրախացնելու» է գալիս իր կիսագրագետ ընտրազանգվածին։
 
Խորհրդարանական երկրում խորհրդարան չունենալը միայն հայերիս մոտ կարող է նորմալ համարվել։
 
Օրինակ՝ միայն Հայաստանում է հնարավոր ունենալ քաղաքական տգիտությամբ տառապող խորհրդարան, որ կարող է արդարացնել ու պաշտպանել հողատու, դավաճան ղեկավարին։ Կործանարար պատերազմի հաջորդ օրը քննարկել ընթացիկ հարցեր։ Պահել ռազմական դրության ռեժիմը, որպեսզի գլխավոր շամանին անվստահություն չհայտնեն, բայց այդ նույն ռազմական դրության պայմաններում՝ ՀՀ սահմանամերձ գյուղեր ներխուժեն թշնամու զորքերը և դա դաունների հավաքածուն համարի նորմալ։
 
Եվ այսպես բազմաթիվ օրինակներ այն մասին, թե որքան կարևոր է խորհրդարանը, որը մենք չունենք։ Այսինքն՝ սպանեցինք այն երկու տարի առաջ, ու տեղը ծնեցինք մտավոր հետամնաց, հիվանդ ու տհաս մի մարմին։
 
Հ.Գ. իմ հարգելի ընդդիմադիր պատգամավորները կարծում եմ կհամաձայնվեն ինձ հետ, որովհետև լավ գիտեն, թե ինչի մասին է խոսքը»։
 
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ