23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արսեն Կարապետյանը դիմում է գրել «Իմ քայլը» խմբակցության ավագանու մանդատից հրաժարվելու, Իզաբելլա Աբգարյանը՝ խմբակցությունից դուրս գալու մասին

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը Քաղաքաշինության և հողօգտագործման հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել, ավագանու նիստի ժամանակ տեղեկացրեց ավագանու ԲՀԿ-ական մեկ այլ անդամ Միքայել Մանրիկյանը:

«Քիչ առաջ գրությամբ դիմել ենք քաղաքապետին, որով Մարկոս Հարությունյանը հրաժարվում է Քաղաքաշինության և հողօգտագործման հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից: Այսօր նա կկատարի իր լիազորությունները», – նշեց Մանրիկյանը:

 

Նշենք, որ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ավագանու անդամ Արսեն Կարապետյանն իր հերթին դիմում է ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին:

«Իմ քայլը» խմբակցությունից Իզաբելլա Աբգարյանը ևս դիմում է ներկայացրել խմբակցության կազմից դուրս գալու մասին, սակայն կշարունակի ավագանու անդամի իր լիազորությունները և համապատասխան հանձնաժողովում իր աշխատանքները:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ