Մի՞թե Փաշինյանի կողքը չկար մեկը, որ կանխավ հուշեր
Նիկոլ Փաշինյանը մարտակոչով դիմեց վերջին մեկ տարում զորացրված զինծառայողներին: Կոչ անելը` կենաց մահու կռիվ մղել դարավոր թշնամու դեմ, անշուշտ, ճիշտ եւ անհրաժեշտ բան է, բայց… որոշ զարմանալի հանգամանքներ չենք կարող չնշել: Նախ` ի՞նչ է նշանակում կամավորագրվելու կոչը, երբ ռազմական դրության պայմաններում այդպիսի հարցերը լուծվում են հրամանով, ի վերջո մենք պետություն ենք, այլ ոչ թե ֆիդայական ջոկատ:
Եվ երկրորդը` մի՞թե հրապարակավ կարելի էր այդպիսի պահեստազորայինների թիվը հնչեցնել, նշել, որ պետք է գան սեփական հանդերձանքով, նշել ներկայանալու կոնկրետ վայրը: Չէ՞ որ հրապարակային խոսքը նաեւ թշնամին է լսում եւ արձանագրում բոլոր կոնկրետ տվյալները: Զարմանալի է, մի՞թե կողքը չկար մեկը, որ կանխավ հուշեր` ինչը կարելի է եւ ինչ չի կարելի հուշել բաց եթերով… Ի վերջո ամեն պահեստազորայինին կոնկրետ ամեն ինչը կարող էր տեղեկացնել համապատասխան զինկոմիսարիատը: Լրջացե՛ք, սա պատերազմ է, հանրահավաք չէ…
Զարմացած է Իրավունքի խմբագիրը՝ Հովհաննես Գալաջյանը։