17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Մենք մեր սխալներից չենք ամաչում.վարչապետ

Սեպտեմբերի 26-ը տեղեկատվության ազատության միջազգային օրն է: Օրը նշանավորելու համար արդեն 12-րդ անգամ Երևանում տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ՛՛Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք՛՛ մրցանակաբաշխությունը: Միջոցառման բացման խոսքի իրավունքը ՀՀ վարչապետ՝ Հովիկ Աբրահամյանին էր տրված:

՛՛Մեզ համար կարևոր է աշխատել թափանցիկ և մենք բաց ենք բոլոր լրատվամիջոցների հետ աշխատելու համար: Այս առումով ԶԼՄ-ները նպաստում են օբյեկտիվ տեղեկատվության փոխանցմանը: Չի սխալվում նա, ով ոչինչ չի անում: Մենք մեր սխալներից չենք ամաչում, այլ ամեն բան անում ենք դրանք շտկելու ուղղությամբ՛՛,-նշեց վարչապետը:

Նշենք, որ մրցանակաբաշխության բացասական խորհրդանիշը՝ Ժանգոտ կողպեքը, որպես փակ աշխատանքի խորհրդանիշ տրվեց.

Կադաստրի պետական կոմիտեին՝ որպես քաղաքացիների տեղեկություն ստանալու հարցումներին ամենադանդաղ պատասխանող մարմին և Հայաստանի Տնտեսագիտական համալսարանին՝ որպես 2014 թ. ամենազավեշտալի պաշտոնական պատասխանի հեղինակ մարմին:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ