Ահազանգ

“Նոր քաղաքական մշակույթ” կուսակցության նախագահ Անի Զախարյանը ֆեյսբուքյան հանրագրում տեղեկացնում է. “ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․․․
ՀՀ ԿԳՆ Արմեն Աշոտյանին
ԵՊՀ-ի ռեկտոր Արամ Սիմոնյանին
Իրավապահ մարմիններին
Բոլոր լրագրողներին
Մի քանի օր առաջ ինձ մոտեցան ԵՊՀ-ի կենսաբանության ֆակուլտետի մոտ 15 ուսանողներ, ովքեր պատմեցին, որ Անալիտիկ քիմիա դասավանդող դասախոս տիկին Գյոկչյանը իրենցից յուրաքանչյուրից պահանջում է 40000դրամ եւ սպառնում չտալու դեպքում լիկվիդ թողնել։ Տրամադրեցին նաեւ այդ խոսակցության փաստացի ձայնագրությունը։ Այսօր ուսանողների հետ միասին բարձրացանք կենսաբանության ֆակուլտետի դեկանի մոտ եւ խնդիրը ներկայացրինք իրեն, ով ուսանողներից պահանջեց դիմում ներկայացնել համապատասխան պահանջով եւ ստորագրահավաքով։
Այն որ տվյալ տիկինը երկար տարիներ զբաղված է նման քրեածին գործունեությամբ եւ վարկաբեկում է ԵՊՀ-ի հեղինակությունը դա շատերը գիտեն, իսկ այժմ կա հստակ ապացույց այդ ամենի, ուստի համալսարանի ղեկավարությունը եւ ԿԳ նախարարությունը պարտավոր են ամեն ինչ անել այդ տիկնոջը հեռացնելու համար։
Նման մարդիկ իրավունք չունեն արատավորելու կրթական ոլորտը եւ պատճառ դառնալու ուսանողների ուսումնական պրոցեսի խաթարմանը։ Ես հետեւողական եմ լինելու այս գործում եւ հետեւելու եմ խնդրի օրինական հանգուցալուծմանը”։