29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ո՞ւմ են սպասարկում քառյակի ուժերը /վիդեո/

“Ժողովրդավարական հայրենիք” կուսակցությունը  սեպտեմբերի 21-ին հրավիրել է քաղխորհրդի նիստ ու ընդունել հայտարարություն՝ 23 տարվա անկախություն ունեցող Հայաստանի ներքին ու արտաքին խնդիրների կապակցությամբ:

“Իշխանությունը այսօր թեւերը քշտած իր կուսակցությունների միջոցով անում է ամեն ինչ, որ իրական ընդդիմադիր դաշտում պրոցես չգնա: Խոսքը այն ընդդիմության մասին է, որը չի գտնվում իրենց վերահսկողության տակ եւ փորձում է հասարակության շրջանում պրոցեսներ տանել”,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պետրոս Մակեյանը:

Նրա խոսքով, Քառյակի ճակատագիրը այն գլխից պարզ էր:

“Քառյակի մաս կազմող ԲՀԿ-ն գիտենք, թե ծնունդ է առել Ռոբերտ Քոչարյանից, ԲՀԿ-ին սպասարկում է ՀԱԿԿ-ն, այսինքն՝ նախկին ՀԱԿ-ը: “Ժառանգությունը” անհասկանալի է դարձել, բայց երեւում է, որ արդեն “Ժառանգությունն” էլ մտել է Քոչարյանի հովանու տակ: Դաշնակցությունը, լինելով 100 տարվա կուսակցություն, այսօր կույս աղջկա պահվածք է ընդունել, որոշել է խաղեր տալ”,-ասաց Մակեյանը:

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ