29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Եթե Արամ Ա-ն ասել է. ինչպես վարվել Թուրքիայի հետ

Տիկնիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հայտարարությունը ողջունում  է:  ”Կարծում եմ` եթե մտածողությունը գնում է այդ ուղղությամբ, սա կարող ենք ողջունել, երբ փորձում ենք հարցերը լուծել իրավական դաշտում:

Իրավական մոտեցումներն ամենաճիշտն են, առավել ևս տեսնում ենք, որ աշխարհում գոյություն ունեն ուժային լուծումներ, իսկ մեր կենցաղում պակասում է իրավաբական դաշտը, հարցերն իրավունքի տեսակետից լուծելու կարգավորելու պահանջները”,-այսօր ասուլիսում ասաց Ռ. Բաբայանը: 

Հիշեցնենք, Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովին Արամ Ա կաթողիկոսն իր ելույթում նշել էր կաթողիկոսությունը իր պատմական կենտրոն, Կիլիկիայի մայրաքաղաք Սիս տեղափոխելու մտադրության մասին:

Գրող, գրականագետ Արտեմ Հարությունյանը կարծում է, որ այս պահանջն ուշացած է: ”Ահավոր ուշացրել ենք: Կարելի էր դանդաղ հավաքել ուժեր, փաստաբաններ կարող ենք վարձել, կան անաչառ փաստաբաններ, որ կվերցնեն այդ գործը, լավ պրոֆեսիոնալ աշխատողներ պետք է լինեն, բայց հասունացավ այդ պահը”,-նկատեց նա:

”Սակայն ավելի լավ է ուշ, քան երբեք: Չմոռանանք, որ աշխարհը փոխվում է, և եթե 20-30 տարի առաջ դիմեինք Թուրքիայի ՍԴ-ին, անարձագանք էր մնալու. եթե չընդունի Թուրքիայի վերին դատարանը, հիմա կա եվրոպական դատարան, որն առաջ չկար”:

Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը շեշտեց, որդ տարիներ են պետք, որպեսզի Թուրքիան զիջումների գնա: Նա էական է համարում, որ այս պահանջը դրել է սփյուռքը, ինչը, ըստ Բաբայանի, սխալ է:

” Պետությունը պետք է դիմի, քայլը ճիշտ է, բայց որքանով ենք մենք պատրաստ այդ քայլն անելու, եթե Արամ Ա-ն ասել է՝ պետք է դիմենք, չի նշանակում, որ վաղն էլ պիտի դիմենք”,-նկատեց նա, ապա հավելեց.  ”Իրավական դաշտում երբեք հաջողության չենք գա, եթե սլաքն ուղղենք թուրքերի դեմ, այլ ոչ թե Թուրքիա երկրի: Մեղավորը միշտ պետությունն է, ոչ թե ժողովուրդը”:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ