«Ինչ-որ տականքներ նորից սկսել են իրենց հակահայկական քարոզը՝ ներկայացնելով անհեթեթ և անհավանական ստեր քառօրյա պատերազմի մասին»
Ապրիլյան քառօրյայի մասնակից Նարեկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչ-որ տականքներ նորից սկսել են իրենց հակահայկական քարոզը՝ ներկայացնելով անհեթեթ և անհավանական ստեր քառօրյա պատերազմի մասին։ Ասա՝ այ կեղծ հայրենասերներ, բանակի ու ազգի մասին «մտածող» մարդիկ, այդ տեղեկությունները, ովքեր որ ձեզ հաղորդել են՝ ուր են իրենք և ինչի իրենք չեն ներկայանում ու ներկայացնում այդ ամենը, եթե, իհարկե, կան նման մարդիկ ու դա քո տականք ոճը չի, որ փորձում ես ազգում թշնամություն սերմանել։
Մեղադրում ես մեկ նախկիններին, մեկ ներկաներին՝ ինքդ չհասկանալով՝ դու ով ես և ինչ պատկանելիություն ունես։ Անկախ ամեն ինչից՝ մեր զոհված հերոս տղաների անունը զուր տեղը շահարկողն ինքն է ազգի թշնամին։ Ես ինձ իրավունք չեմ վերապահում խոսել ազգի անունից, բայց ես էլ եմ ազգի մի մասնիկը ու շահագռգռված եմ ամեն ինչով, ինչ վերաբերվում է ազգին ու բանակին։ Ուղղակի տեսնելով երկրում տիրող իրավիճակը ու մարդկանց մեջ թշնամության զգացումը՝ տականքություն է ավելի գռգռելը ամեն ինչ, եթե շարունակեմ, կասեմ շատ ավելին, ինչը հաճելի չի լինի նաև ինձ համար: Հանգիստ նստեք տեղներդ։ Տղերքի հիշատակից ձեր կեղտոտ ձեռքերը հեռու պահեք»։ Այս մասին մեկնաբանություն է տարածել Նարեկ Մալխասյանը, ով ապրիլյան պատերազմական գործողությունների ընթացքում քաջությամբ աչքի ընկած հերոսներից է: Նա նռնականետով ոչնչացրել է հակառակորդի ուղղաթիռը։