25 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Անդրանիկ Քոչարյանը 2 օր ժամանակ տվեց Յուրի Խաչատուրովին

Յուրի Խաչատուրովը երկու օր ունի ապրիլյան քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելուն համաձայնություն տալու համար, լրագրողներին ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ ՀՀ նախկին ԱԳՆ Էդբարդ Նալբանդյանի հետ հանձնաժողովի հանդիպումից հետո։

«Յուրի Գրիգորի Խաչատուրովն ունի երկու օր ևս ժամանակ հանձնաժողով ներկայանալու և պատասխանելու հանձնաժողովի անդամների հարցերին։ Ես շատ կարևոր հայտարարություն եմ անում՝ հատկապես պարոն Նալբանդյանին լսելուց հետո», – ասաց Քոչարյանը։

Նա ընդգծեց՝ շատ կարևոր հարցեր կան, որոնց պետք է պատասխանի հենց Խաչատուրովը։

«Դա այնքան կարևոր է, որ հիմա դրա մասին հայտարարում եմ», – ասաց Քոչարյանն՝ ավելացնելով:

«Ճիշտ կանի Յուրի Խաչատուրովը մինչև հունիսի 4-ը զանգի, պայմանավորվի»։

Հարցին՝ գո՞հ է Նալբանդյանի մասնակցությամբ քննարկումից, Քոչարյանը պատասխանեց, որ վերջինիս պատասխանները շատ դիվանագիտական էին։ 

Հիշեցնենք, որ քննիչ հանձնաժողովն աշխատանքն ավարտում է հունիսի 4-ին։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ