Սևանում հաց ուտելը փող արժե /վիդեո/
՛՛Ծաղկաձորում ու Սևանում հանգստանալը ավելի թանկ է, քան Միջերկրական ծովում, բայց պիտի հակառակը լիներ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: Նա նշեց, որ իհարկե, ողջունելի է, որ Սևանում հանրային երեք լողափներ կան, որոնք անվճար են, սակայն այլ ծառայություններն կան, որ վճարովի են, օրինակ՝ տաղավարներ զբաղեցնելը:
՛՛Սևանում հաց ուտելը փող արժե, համաձայն եմ՛՛,-նկատեց նա:
Ըստ Պողոսյանի՝ Էկոնոմիկայի նախարարությունն ու Կառավարությունը պետք է աշխատեն միջազգային կազմակերպությունների, իրենց հետ, որ այս հարցին լուծում գտնեն:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: