Արմանին սպանել են խոշտանգելուց հետո.մահացած զինծառայողի հայրը չի վստահում/վիդեո/
“2013 թվականի հըուլիսին սպանել են որդուս՝ 20 ամիս ծառայելուց հետո և նախաքննությունը կատարվել է Ղարաբաղում՝ Մարտակերտում, վերևից մինչև՝ ներքև կատարվել է կեղծ ու հանցագործ նախաքննություն: Մենք այսօր պահանջում ենք դատական նիստերը անցկացնել Հայաստանի հանրապետությունում: Մենք չենք վստահում Լեռնային Ղարաբաղում անցկացվող քննությանը”,-Henaran.am-ի թղթակցին պատմեց մահացած զինծառայող Արման Մուրադյանի հայրը:
Նա նշեց, որ որդու մահվան պաշտոնական վարկածը՝ ինքնասպանությունն է, սակայն իրենք վստահ են, որ որդուն սպանել են ու հանցանքի մեջ մեղադրում են գումարտակի հրամանատարի տեղեկալ Էմիլ Ավետիսյանին , որը Արմանի հոր փոխանցմամբ դա արել է, որ “չեպե” լինի եւ հրամանատարին հեռացնեն:
“Տղայիս սպանել են խոշտանգելուց հետո”,-հավելեց հայրը:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: