28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

՛՛Պնակալեզ, պատեհապաշտ բ-ի տղերք՛՛

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին անդրադառնալով ռուս լրագրող Դմիտրի Կիսիլյովի հայտարարությանն՝ասաց, որ լեզվի խնդիրը նոր չէ: Ըստ նրա՝ իշխանությունները վերջին տարիներին դա դարձրել են քննարկման առարկա:

Սակայն վերջին հայտարարությունը ՀՅԴ պատգամավորը ուղղակի շանտաժ է որակում Հայաստանի և բնակչության, և իշխանության, և պետականության հանդեպ:

՛՛Նա ասում է՝ եթե սա չանեք, ձեր անվտանգությունն ապահովելը հնարավոր չէ: Կարծես թե ռազմավարական դանաշկից չենք, չունենք միջպետական համաձայնագրեր, ՀԱՊԿ-ի փաստաթուղթ, և մեր հարաբերությունները տեր ու ծառայի են:

Կիսիլյովն ասում է՝ չի կարելի է անվտանգության ինտերգրման առումով մի միություն ընտրել, մշակութային առումով՝ այլ: Իսկ Սերժ Սարգսյանն երկու օր առաջ Վիեննայում ասում է՝ մենք ցանկության դեպքում չենք կարող հրաժարվել ԵՄ անդամ երկրների հետ հարաբերություններից, որովհետև մենք մեզնից չենք կարող հրաժարվել, քանի որ մենք եվրոպական արժեքը կրող ժողովուրդ ենք՛՛,-նկատեց նա:

Վարդանյանի կարծիքով՝ այս կարգի ընդունելությունն ո հայտարարություններն անելն անթույլատրելի է, և մեր պետական պաշտոնյաները պիտի սրանից դաս քաղեն: ՛՛Մեր նախնիները տասնյակներով չեն պայքարել մեր անկախության համար, որ ինչ-որ կասկածելի Կիսիլյովներ նման հայտարարություններ թույլ տան՛՛:

Աղվան Վարդանյանը Կիսիլյովին պաշտպանողներին նվիրեց իր չափածո տեքստերից մեկը, որը տեղ է գտել իր գրքում: Նա նշեց, որ դա գրվել է 1987 թ-ին, և այն ժամանակ նվիրել է Կոմունիստական կուսակցության վերնախավին,սակայն հետո հասկացել է, որ այս բանաստեղծության հասցեատերերի թիվը աճել է:

՛՛Ես ձեր ներկայությամբ այդ բանաստեղխությունը նվիրում եմ Կիսիլյովներին պաշտպանողներին՛՛,-ասաց նա ու ընթերցեց. 

՛՛Պնակալեզ, պատեհապաշտ բ-ի տղերք

Անհայրենիք, անսրբություն, անաղուհաց

Ոչինչ մաքուր չմնաց, որ չպղտորեք

Ձեր պատկերը դեռ պիտի գա ձեր դիմաց

Գալու է ձեր զավակների պատկերն առած

Որ քշվելով ձեր ավերից խեղված ու բութ

Անեծքով են օրհնելու ձեզ սաղմոս առած

Ու դռնեդուռ մուրալու են ներում ու գութ

Լալու են, չեն գտնելու հույսի մի շերտ

Դուք չեք թողել, իսկ նա ինքնին չի բազմանում

Եվ ձեր որդիք ամեն անգամ երբ ձեզ հիշեն,

Ձեր աճյունը պղծվելու է գերեզմանում՛՛:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ