23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արոնյանն առաջին հորիզոնականով ավարտեց արագ շախմատի մրցաշարը

Հայ շախմատիստ Լևոն Արոնյանն առաջին հորիզոնականով ավարտեց Grand Chess Tour շարքի արագ շախմատի Սենթ Լուիսի մրցաշարը (St. Louis Rapid & Blitz)։

Երրորդ օրը ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ հաղթանակից հետո Արոնյանը 8-րդ տուրում սև ֆիգուրներով ցավալի պարտություն կրեց Հունգարիայի ներկայացուցիչ Ռիչարդ Ռապորտից, իսկ վերջին տուրում ոչ ոքի խաղաց չինացի Յու Յանջիի հետ։

Այսպիսով, Արոնյանը վաստակեց 13 միավոր (հաղթանակի համար տրվում է 2, ոչ ոքիի համար՝ 1 միավոր)։ Նույնքան միավոր ունի նաև ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշյե-Լագրավը։

Տեղեկացնենք, որ միջոցառման ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 150 000 ԱՄՆ դոլար, իսկ հաղթողի մրցանակը’ 37 500 ԱՄՆ դոլար:
Արագ շախմատի ժամանակ յուրաքանչյուր շախմատիստին հատկացվում է 25 րոպե ժամանակ՝ ամեն քայլից հետո 10 վայրկյան ավելանալու հնարավորությամբ: Կայծակնայինի դեպքում շախմատիստներին տրվում է 5-ական րոպե՝ յուրաքանչյուր քայլից հետո 3 վայրկյան ավելացմամբ:

Այսօր՝ օգոստոսի 13-ին կմեկնարկի կայծակնային խաղի մրցաշարը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ