04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Տեղափոխության մասին լուրերը երբեմն ծիծաղելի են. Մխիթարյան

Հայաստանի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է առաջիկա մրցաշրջանում ակումբի տրամադրվածության մասին:

«Նախորդ մրցաշրջանում մենք հնարավորություն ունեինք մտնելու Անգլիայի առաջնության քառյակի մեջ, ցավոք, դա մեզ չհաջողվեց, բայց հավատում էինք մինչև վերջին րոպեն: Հնարավորություն կար հանդես գալու Չեմպիոնների լիգայում, եթե հաղթեինք Եվրոպայի լիգայի եզրափակիչում, սակայն դա ևս չարեցինք: Հիասթափված էինք, սակայն հաջորդ մրցաշրջանում մենք նոր հնարավորություն կունենանք»,-Մխիթարյանի խոսքը փոխանցում է BBC-ին:

Հայ կիսապաշտպանը խոսել է շրջանառվող այն լուրերի մասին, ըստ որոնց, ինքը կփոխի ակումբը՝ շեշտելով, որ երբեմն կարդում է լուրեր իր տեղափոխության մասին, որոնք ճիշտ չեն: «Երբեմն տեղափոխության մասին լուրերը ծիծաղելի են»,-նշել է նա:

Անգլիայի առաջնության` Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի առաջին խաղում` օգոստոսի 11-ին, «Արսենալ»-ն արտագնա խաղում կմրցի «Նյուքասլ»-ի հետ:

 
 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ