27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կենաց-մահու պայքար ՍԴ-ի շուրջ: Ի՞նչ «պատերազմի» մասին է խոսում Գագիկ Ջհանգիրյանը. Ժողովուրդ

Վերջին շրջանում ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին անդրադարձ, կարծես թե, այլեւս չի լինում: Համենայնդեպս, նախկին ինտենսիվությունը նկատելի չէ: Եվ որքան էլ իշխանությունների կողմից բարձրաձայնվող ՍԴ-ի ճգնաժամի մասին խոսակցությունները դադարել են, սակայն Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները, կարծես թե, շարունակում են տեսնել ճգնաժամ Սահմանադրական դատարանում:

Մասնավորապես, նախկին զինդատախազ եւ նախկին պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն «Առաջին լրատվական»-ի եթերում ասել է, թե այս պահին ՍԴ-ի շուրջ «զինադադար» է, եւ «պատերազմը» կարող է ամեն վայրկյան սկսել: Գագիկ Ջհանգիրյանի այս խոսքերը բազմաթիվ հարցեր են առաջացնում. ի՞նչ պատերազմի, հետեւաբար նաեւ ի՞նչ զինադադարի մասին է խոսքը: Այնպիսի տպավորություն է, թե կենաց-մահու պայքար է այդ կառույցի համար: Եւ գլխավոր հարցը մնում է հետեւյալը. ո՞ւմ համար է այդքան կարեւոր Սահմանադրական դատարանում փոփոխութուններ անելը՝ Հայ ազգային կոնգրեսի՞, անձամբ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՞, թե՞ ներկայիս բարձրագույն իշխանության:

Համենայնդեպս, մինչեւ հիմա իշխանությունը համագործակցում է ՍԴ-ի հետ, եւ այդ կառույցն էլ մինչեւ Վահե Գրիգորյանի՝ դատավորի պաշտոնում ընտրվելը աշխատում էր, որոշումներ էր կայացնում: Բայց հիմա, կարծես թե, լարվածություն է հրահրվում այդ կառույցի շուրջ:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ