09 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

… Չեք թողնում ներս գամ, դռները փակ եք պահում. պատգամավորը երազում տնտեսական հեղափոխությանն է տեսել

Այսօր երազիս…

Այսօր երազիս եկավ տնտեսական հեղափոխությունը և նեղացած հայտարարեց, որ չի մտնելու Հայաստան:

Ասաց՝ համ անունս ամեն օր տալիս եք, համ էլ չեք թողնում ներս գամ, դռները փակ եք պահում։

Ասաց՝ օրը մի շոուով կերակրում եք հավատավոր ժողովրդին, էլ գալիս եմ, որ ինչ՞ անեմ…

Զգուշացրեց, որ ինքն այդքան համբերատար չէ, չի պատրաստվում երկար սպասել, և ևս մի չնչին ժամանակաշրջան, ու նա այլևս անդարձ կհեռանա մեզնից…

Չէ՞ որ ինքը սպասված հյուր է շատ ու շատ երկրներում, որոնց իշխանություններն իսկապես մտածում են իրենց ժողովրդի մասին…

Անհանգստությունից արթնացա ու էլ չքնեցի…

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյան

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ