Ահա այսպիսին է իրական հերոսը. Էդուարդ Շարմազանով
Հարգանքի տուրք և խոնարհում Սարդարապատի հերոս-հրամանատար Դանիել Բեկ-Փիրումյանին
1918-ի մայիսի 26-ը ճակատագրական էր Սարդարապատի հերոսամարտի հայանպաստ հանգուցալուծման համար:
Հայկական զորքերն անցան հակահարձակման և մինչև մայիսի 29-ը գլխովին ջախջախեցին թուրքական բանակին:
Սարդարապատում իր հրամանտարական տաղանդով փայլեց գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանը, որը Սարդարապատում թուրքերին գլխովին ջախջախելու համար գերագույն հրամանատար գեներալ գնդապետ Թովմաս Նազարբեկյանից արժանացավ գեներալ-մայորի, իսկ հետագայում՝ գեներալ-լեյտենանտի կոչման:
Հենց Բեկ-Փիրումյանն էր, որ մայիսյան հերոսամարտի օրերին հրաժարվեց թողնել Սուրբ Էջմիածինը և հայտարարեց՝ հարկ եղած դեպքում միանալ և Էջմիածնի պատերի տակ կռիվ տալ թուրքերի դեմ:
Ահա այսպիսին է իրական հերոսը:
1918-ի մայիսի 26-ից 101 տարի անց այցելեցինք Էջմիածին՝ Սուրբ Գայանե եկեղեցի, որի բակում ննջում է Սարդարապատի հերոս-հրամանատար, սուրբ Էջմիածնի պաշտպան Դանիել Բեկ-Փիրումյանը:
Հավերժ փառք մեր հերոսներին
ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանով