04 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Ժամանակը սպառվում է». Սասնա Ծռերից՝ Փաշինյանին

Այսօր՝ իշխանափոխությունից մեկ տարի անց իմ տպավորությամբ Նիկոլ Փաշինյանը մինչ իշխանության գալը չուներ բավարար պատկերացում կուտակված խնդիրների և դրանց լուծման վերաբերյալ, չուներ հստակ ծրագիր։ 
Փոխանակ խնդիրներին լուծում առաջարկելու և իրագործելու՝ նա սկսել է մեղավորներ և արդարացումներ փնտրել՝ թե ինչու են խնդիրները մնում չլուծված և այլն և այլն…

Պարոն վարչապետ, մի՞թե մինչ իշխանության գալը չգիտեիք, որ ունենք լավ մասնագետների պակաս, և մի քանի պատճառով՝ ուղեղների արտահոսք, վատ օրինակ՝ երբ կրթված և խելացի մարդը տեղ չունի և այլն և այլն։ Մի՞թե Ձեր ականջին չէր հասել, որ մենք առաջարկում էինք սկզբի համար կազմակերպել, այսպես ասած, որակյալ ներգաղթ՝ սկզբից հրավիրել բարձրորակ մասնագետների, գիտնականների, մշակութային գործիչների և ամեն ինչ անել, որ նրանք գան և գործունեություն ծավալեն երկրում։ Մի՞թե պարզ չէր, որ նախկին կեղծված սահմանադրությունն ու կոճակ սեղմողների ընդունած օրենքները ծառայելու են թալանը լեգալացնելուն, թալանչիներին անձեռնմխելիություն շնորհելուն և այլն և այլն…

Ինչու չընդունեցիք, որ պետք է անմիջապես, հեղափոխական տրամաբանությամբ կեղծ սահմանադրությունն ու հակազգային օրենքները չեղարկել և սահմանադրականությամբ, իրավունքի և օրինակնության տրամաբանությամբ, համայն հայության ռեսուրսների մոբիլիզացմամբ լծվել պետականաշինության գործին…
Ցավոք այսօր կարող ենք արձանագրել, որ ևս մեկ անգամ ազգային զարթոնքն ու ոգևորությունը փոշիացվում է։
Քանի դեռ շատ ուշ չէ՝ գործի անցեք և գրեք Ձեր անունը պատմության մեջ որպես խոհեմ և խելացի առաջնորդ՝ ժամանակը սպառվում է…

«Սասնա Ծռերի» կուսակցության անդամ Գագիկ Եղիազարյանն է գրել ֆեյսբուքյան հանրագրում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ