22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Քանի՞ անգամ ես արտասանել «ցեղասպանություն» բառը, Նիկոլ

Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերին: Քանի դեռ այդ ոճիրը չի դատապարտվել ողջ քաղաքակիրթ աշխարհի կողմից, մեզ՝ հայերիս վրա կախված է բնաջնտման վտանգը: Մի կողմից՝ Թուրքիան, մյուս կողմից նրա արբանյակ Ադրբեջանը շարունակ սրում են իրենց ատամները: 

Մի կողմ թողնելով այն, որ այս ծանր իրավիճակում որոշ թեփով լցված ուղեղներ պայքարում են ռուսական ռազմաբազայի դուրսբերման համար, ուզում եմ ձեր բոլորի ուշադրությունը հրավիրել մեկ այլ հանգամանքի վրա:
Այս «հեղափոխական» անիծյալ մեկ տարվա մեջ քանի՞ անգամ է մեծն փրկիչ, արքայից արքա Փաշինյանը միջազգային հարթակներում կամ հենց այստեղ, մեզ մոտ արտաբերել Հայոց ցեղասպանություն տերմինը:  Առհասարակ, մեր ԱԳՆ-ը զբաղվո՞ւմ է Հայկական հարցով, թե ոչ: 

Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ իր հոգևոր հոր՝ Լևոն Տեր-Պետրոսյանի նման, Փաշինյանը աննկատ դուրս է մղել մեր արտաքին օրակարգից Հայ դատի և ցեղասպանության խնդիրները: Հապա ինչպես՝ դուրս մղել մեր պահանջատիրությունը մեր օրակարգից, որպեսզի «կրթված» Ալիևը չնեղանա, որպեսզի թուրքի հետ խաղեր տանք:
Սա ազգակործան քաղաքականություն է, որը թելադրվում է դրսից:

Նարե Գրիգորյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ