04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ո՞վ է գրել և ո՞վ է խմբագրել վարչապետի ելույթը. կոպիտ վրիպակ

Ո՞վ է գրել և ո՞վ է խմբագրել վարչապետի ելույթը․ մի անգամ էլ կարդացեք, վստա՞հ եք, որ ամենակարևոր միտքը հակառակ իմաստով չի ձևակերպված՝ էս միայն ես եմ նկատե՞լ։

Մեջբերում եմ,- «Սիրելի ներկաներ, պատահական չէ, որ ԵԽԽՎ այս ամբիոնը ես անվանեցի խաղախության ամբիոն։ Հավատում եմ, որ սա այն տեղն է, որտեղ հայհոյանքը պետք է փոխարինի երկխոսությանը, սադրանքը պետք է փոխարինի կառուցողական աշխատանքին»,- մեջբերման ավարտը։

Սա է հնչել ամբիոնից, մինչդեռ պետք է լիներ՝ հայհոյանքը պետք է փոխարինվի երկխոսությամբ, սադրանքը՝ կառուցողական աշխատանքով»։

Մի անգամ էլ ստուգեք, թարգմանությունն էլ ստուգեք և ընդհանրապես ուշադիր եղեք։ Սա իմ կարծիքը չէ ելույթի մասին, սա պարզապես կոպիտ վրիպակի ուղղումն է։ Կարծիքս՝ հետո․․․

Թամար Հովհաննիսյան

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ