11 Մայիսի, Saturday, 2024
KFC

Մարտի 1-ի քննչական խմբի ղեկավարը խաբել է. Ռոբերտ Քոչարյանի հարսն է անձամբ ներկա եղել

Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական ֆեյսբուքյան էջը գրում է. «Արդեն մի քանի օր է, ինչ լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում բուռն քննարկման առարկա է դարձել Ռոբերտ Քոչարյանի 2,5 տարեկան թոռնիկին պապիկի հետ տեսակցելն արգելելու միջադեպը։ Նախօրեին ՀՔԾ Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանը, սակայն, armtimes.com կայքին տված հարցազրույցում հանդես եկավ անսպասելի հայտարարությամբ։ Նրա խոսքերով, նախագահ Քոչարյանն այնումեմենայնիվ տեսակցել է թոռնիկի հետ և տեսակցության արգելման մասին լուրը չի համապատասխանում իրականությանը։

Իրականւթյունը պարզելու համար   armday.am -ը որոշեց  դիմել Քոչարյանների ընտանիքին։ Սեդրակ Քոչայանի կինը՝ Զարուհի Քոչարյանը, մեզ հետ զրույցում տարակուսանք հայտնեց Մուշեղյանի հայտարարության կապակցությամբ։ «Ինքս ներկա եմ եղել այդ պահին, երբ արգելվեց երեխայի մուտքը այն պատճառաբանությամբ, որ չկա քննիչի համապատասխան թույլտվությունը։ Ստիպված եղա որդուս տուն ուղարկել եւ տեսակցության մտնել առանց նրա», – պատմեց Զարուհի Քոչարյանը։
Հ.Գ. Խմբագրության կողմից

Արձանագրենք, որ Մուշեղյանը պարզապես խաբել է։ Կարծում ենք, մեր հանրությունը կարող է պատկերացնել, թե ինչի է ունակ Մարտի 1-ի քննչական խմբի ղեկավարը, եթե պատրաստ է սուտ խոսել և նենգափոխել փաստերը այսչափ պարզ հարցում»։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ